Քաղաքական

Ալեն Սիմոնյանը չի մեկնաբանում Արծվիկ Մինասյանի ասածը

Ալեն Սիմոնյանը չի մեկնաբանում Արծվիկ Մինասյանի ասածը

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պնդմանը, թե նախկին իշխանությունները, պահանջելով Արցախի միջազգայնորեն ճանաչված հանրաքվեի անցկացում, նվաստացրել են Արցախի հանրաքվեի արժեքը ասել էր. «Դա աբսուրդ է, Ալեն Սիմոնյանը մի իշխանության ներկայացուցիչ է, որը ակնհայտորեն վախենում է օգտագործել «Արցախի Հանրապետություն», «ԼՂ ժողովուրդ» բառակապակցություները, այսօր խոսում է նման բաների մասի՞ն»։ 

Radar Armenia-ն մեկնաբանությունների համար դիմեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանին։ Վերջինս ասաց, որ ընդդիմության առողջացման ցանկությունից ելնելով և հետագա մասնատում չհրահրելու համար Ալեն Սիմոնյանը չի մեկնաբանի Արծվիկ Մինասյանի ասածը։

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական