Քաղաքական

Հայաստանը Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը փակուղային չի համարում

Հայաստանը Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը փակուղային չի համարում

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը Հայաստանը Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը փակուղային չի համարում։ 

Լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Իլհամ Ալիևի՝ դեկտեմբերի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը չեղարկելու որոշմանը, Աղաջանյանն ասել է. «Մենք չենք համարում, որ իրավիճակը փակուղային է։ Ընդամենը արձանագրել ենք, որ կար հստակ պայմանավորվածություն, և Հայաստանի Հանրապետությունը այդ պայմանավորվածությունից հետ չի կանգնում։ Ադրբեջանի դիրքորոշումը և գործելակերպը այս տեսանկյունից  նորություն չէ։ Եղել են այլ դեպքեր ևս, երբ ադրբեջանական կողմը հրաժարվել է նախնական պայմանավորվածության համաձայն հանդիպումներին ներկայանալ, ինչը բնավ դրական գործընթաց չէ, բայց մենք չենք համարում, որ գործընթացը փակուղային է»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական