ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն անդրադարձել է իրենց դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամների՝ մանդատները վայր դնելու որոշմանը։ Հիշեցնենք՝ «Վերածնվող Հայաստան. կուսակցությունը նաև հայտարարել էր խորհրդարանական գործունեությունը դադարեցնելու մասին։
Արծվիկ Մինասյանը նշել է, որ մանդատները վայր դրած պատգամավորների քաղաքական հայացքներում ոչինչ չի փոխվել. «Ո՛չ «Վերածնվող Հայաստանն» է իր տված գնահատականներն այս իշխանությունների նկատմամբ փոխել, ո՛չ ՀՅԴ-ն, ո՛չ էլ, առհասարակ, «Հայաստան» խմբակցությունը»։
Ըստ Մինասյանի՝ ընդդիմության վրա իշխանությունն ամեն օր ճնշումներ է գործադրում, սակայն իրենց պայքարը շարունակվում է. «Ես լիահույս եմ, որ մեր պայքարող կազմը երբեք ու որևէ պայմաններում ճնշումներին չի ենթարկվելու»,- ասել է նա։