Քաղաքական

Թիմակիցները հերքում են Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականությունից դուրս գալու լուրերը

Թիմակիցները հերքում են Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականությունից դուրս գալու լուրերը

Ըստ լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը թիմակիցներին հայտնել է քաղաքականությունից դուրս գալու մտադրության մասին:

Մեկնաբանությունների համար Radar Armenia-ն դիմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանին, որը հայտարարեց, թե այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։

Խամոյանը նաև հերքեց լուրերը, թե Քոչարյանը թիմակիցների հետ այս հարցով քննարկումներ է ունեցել։

Հիշեցնենք՝ երեկ «Հայաստան» դաշինքի մաս կազմով «Վերածնվող Հայաստան»-ի ներկայացուցիչները՝ կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանի գլխավորությամբ, վայր դրեցին պատգամավորական մանդատները՝ հայտարարելով խորհրդարանից հեռանալու մասին։

Հայկ Մագոյան

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական