Ինչպես հայտնի է՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանը, Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը հայտարարել են մանդատը վայր դնելու մասին։
Այն բանից հետո, երբ նրանց լիազորությունները դադարեն, «Հայաստան» դաշինքի ցուցակում կփոխարինեն Ռուբեն Մելքոնյանը, Մհեր Սահակյանը, Մարիա Պետրոսյանը։
Մարիա Պետրոսյանը Վահե Հակոբյանի կնոջ հետ ազգակցական կապ ունի, և հնարավոր է նա չվերցնի մանդատը, քանի որ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունն ըստ էության դուրս է եկել «Հայաստան» դաշինքից։
Այդ դեպքում արդեն մանդատը բաժին կհասնի ոստիկանության լրատվական ծառայության նախկին ղեկավար գնդապետ Սայաթ Շիրինյանին։