Քաղաքական

«Տեղյակ ենք եղել որոշումից». «Հայաստան» խմբակցություն

«Տեղյակ ենք եղել որոշումից». «Հայաստան» խմբակցություն

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել անդրադառնալով դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցության պատգամավորների՝ մանդատները վայր դնելու որոշմանը։

««Վերածնվող Հայաստան» կուսակցության մեր գործընկերների հետ ունեցել ենք անկեղծ քննարկում, տեղյակ ենք եղել որոշումից:

Արձանագրենք, որ մեր համատեղ քաղաքական նպատակադրման, սկզբունքների մեջ ոչինչ չի փոխվել:

Հարգանքով ենք վերաբերվում մեր գործընկերների որոշմանը: Վստահ ենք՝ քաղաքական այս պայքարում դեռ շարունակական ու համատեղ անելիքներ շատ կան»,- ասված է նրանց հայտարարության մեջ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական