Ըստ լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պատրաստվում է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին կալանավորելու հարցով դիմել խորհրդարան։
Radar Armenia-ն մեկնաբանություն ստանալու համար կապ հաստատեց գլխավոր դատախազության հետ, որտեղից ասացին, որ անհրաժեշտության դեպքում հանդես կգան հրապարակային հայտարարությամբ:
Նշենք՝ Օհանյանն ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող՝ «Ձորահէկ» ՓԲԸ գույքի օտարման գործընթացում պաշտոնեական լիազորությունների չարաշահման փաստի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում: Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գույքի վատնման մեջ։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ևս օրերս չէր բացառել, որ գլխավոր դատախազը «Հայաստան» խմբակցության երեք պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ կգա ԱԺ։
Հայկ Մագոյան