Քաղաքական

Վաչե Տերտերյանը ընդունել է ՀՀ-ում Ֆինլանդիայի Հանրապետության դեսպանին

Վաչե Տերտերյանը ընդունել է ՀՀ-ում Ֆինլանդիայի Հանրապետության դեսպանին

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ընդունել է ՀՀ-ում Ֆինլանդիայի Հանրապետության դեսպան Կիրթսի Նարինենի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և ներկայացրել նախարարության գործունեության հիմնական շրջանակը, ոլորտային ձեռքբերումները, ինչպես նաև զարգացման տեսլականները։ Անդրադառնալով տեղական ինքնակառավարման համակարգին՝ նախարարի տեղակալը նշել է, որ վերջին տարիներին համակարգային բարեփոխումները գրանցել են դրական արդյունքներ և ներկայացրել  համայնքներում գործող Քաղաքացիների սպասարկման գրասենյակների(ՔՍԳ)  հիմնական գործառույթները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական