ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է երկքաղաքացիների՝ բանակ զորակոչելու հարցին։ Ըստ նրա, կան բազում խութեր, որ պետք է քննարկել։
Այս համատեքստում Պապիկյանն ասել է. «Քաղաքական գործիչներ ունենք, որոնց զավակները, թոռները հատուկ ծնվում են արտերկրում, ստանում են քաղաքացիություն և, բնականաբար, ինչ-որ փուլում ազատվում են զինվորական ծառայությունից»: