Խորհրդարանական ընդդիմությունը քննարկում է ԱԺ առաջիկա նիստերին մասնակցել-չմասնակցելու հարցը։ «Պատիվ ունեմ»-ն արդեն հայտարարել է ԱԺ վերադառնալու մասին, «Հայաստան» խմբակցությունից դեռ վերջնական պատասխան չկա։
Իշխող ՔՊ խմբակցության պատգաավոր Վիգեն Խաչատրյանը Radar Armenia-ի հետ զրույցում ընդդիմադիրների վերադառնալու որոշումը համարեց ճիշտ։ «Նորմալ եմ վերաբերում։ Նայած ոնց կաշխատեն: Բոլոր դեպքերում նրանց վերադարձն իմաստ ունի։ Նրանց տեղը խորհրդարանն է, իրենք դրա համար են ընտրվել։ Իսկ թե ինչպես կաշխատեն, իրենց որոշելիքն է»:
Հարցին՝ ընդդիմության հետ կառուցողական աշխատանքի հնարավորություն տեսնու՞մ եք, Խաչատրյանն արձագանքեց, թե դա կախված է, թե իրենք ինչպես են հասկանում կառուցողական աշխատանքը։
Հիշեցնենք՝ ԱԺ հերթական նիստը տեղի կունենա նոյեմբերի 15-ին։
Հայկ Մագոյան