Քաղաքական

«Ադրբեջանի ԱԳՆ-ն «միջանցք» բառն արդեն չի օգտագործում»․ Նիկոլ Փաշինյան

«Ադրբեջանի ԱԳՆ-ն «միջանցք» բառն արդեն չի օգտագործում»․ Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը փորձում է կառուցել նոր էսկալացիայի նախապայման, դրա լավագույն ձևը գույքագրելն ու ճշգրտելն է այն պայմանավորվածությունները, որոնց չկատարման մեջ Ադրբեջանը փորձում է մեղադրել մեզ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Մենք խոսում ենք այն պայմանավորվածությունների մասին, որոնք գրավոր արձանագրված են, որովհետև եթե նույնիսկ լինում են բանավոր քննարկումներ, դրանք պետք է արտահայտված լինեն այն տեքստերում, որոնք հրապարակվում են բարձր մակարդակներում ունեցած քննարկումների արդյունքում»,- ասաց վարչապետը։

Փաշինյանն անդրադարձավ Ադրբեջանի ԱԳՆ մեղադրանքին՝ նշելով․ «Մեղադրում ենք․ որ մենք Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև կապի հաստատման գործը վիժեցնում ենք։  Սա լավ է, քանի որ եթե Ադրբեջանի նախագահն անընդհատ խոսում է միջանցքի մասին, ԱԳՆ-ն միջանցք բառը չի օգտագործում, քանի որ ԱԳՆ-ի հիմնական հասցեատերը միջազգային հանրությունն է»,- ասաց Փաշինյանը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական