Քաղաքական

Քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-չինական երկկողմ համագործակցության ընթացքը

Քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-չինական երկկողմ համագործակցության ընթացքը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին և ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության պաշտպանական հարցերով նորանշնակ ռազմական կցորդ, ավագ գնդապետ Ան Ցյանին:

Նա շնորհավորել է Ան Ցյանին պաշտպանական հարցերով ռազմական կցորդի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ ու մաղթել նորանոր հաջողություններ և արդյունաշատ աշխատանք:

Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:

Բարձր է գնահատվել հայ-չինական երկկողմ հարաբերությունները: Քննարկվել են պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքը, զարգացման և ընդլայնման հնարավորությունները:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական