Քաղաքական

Արարատ Միրզոյանն այսօր կմեկնի Ֆրանսիա, կմասնակցի Փարիզի խաղաղության 5-րդ համաժողովին

Արարատ Միրզոյանն այսօր կմեկնի Ֆրանսիա, կմասնակցի Փարիզի խաղաղության 5-րդ համաժողովին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 10-ից աշխատանքային այցով կգտնվի Փարիզում:

Այցի շրջանակներում նախատեսված է նախարար Միրզոյանի հանդիպումը Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի և ֆրանսիացի այլ գործընկերների հետ:

ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի նաև Փարիզի խաղաղության հինգերորդ համաժողովին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական