Քաղաքական

«Որոշիչը ոչ թե պետության փոքր տարածքն է, այլ արժեքները»․ ՀՀ նախագահը՝ Մոնակոյի պետնախարարին

«Որոշիչը ոչ թե պետության փոքր տարածքն է, այլ արժեքները»․ ՀՀ նախագահը՝ Մոնակոյի պետնախարարին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի շրջանակում հանդիպել է Մոնակոյի պետնախարար Պիեռ Դարտուի հետ։

Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Մոնակոն և Հայաստանը աշխարհագրորեն փոքր տարածք ունեցող երկրներ են, սակայն որոշիչը ոչ թե դա է, այլ այն արժեքները, որոնց հավատարիմ են պետությունները և այդ արժեքների շարքում առաջնային է ժողովրդավարությունը։

Հանրապետության նախագահն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է երկու երկրների միջև համագործակցության օրակարգը զարգացնելու ու շփումներն ակտիվացնելու ուղղությամբ ջանքերի ներդրումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին և ընդհանուր իրավիճակին: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական