Քաղաքական

Ադրբեջանը մտացածին պատրվակներով ձգձգում է զոհվածների մարմինների վերադարձը Հայաստան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ադրբեջանը մտացածին պատրվակներով ձգձգում է զոհվածների մարմինների վերադարձը Հայաստան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Ադրբեջանը շարունակաբար շահարկման առարկա է դարձնում անհետ կորած անձանց թեման, փորձ անելով տպավորություն ստեղծել, թե նման խնդիր միայն ինքը ունի։ Ըստ նրա, Ադրբեջանը փորձում է ցույց տալ, թե իբր Հայաստանը դեստրուկտիվ է հումանիտար այս հարցի լուծման համատեքստում։

Վարչապետի խոսքով. «Հայաստանի Հանրապետության համար սա նույքան հրատապ և ցավոտ խնդիր է: Ղարաբաղյան առաջին պատերազմից հայկական կողմի անհետ կորածների թիվը 777 է, 44-օրյա պատերազմից՝ 203: Մենք նույնիսկ սեպտեմբերի 13-ից 16 անհետ կորած ունենք և այդ տղաների մարմինները գտնվում են ադրբեջանական տիրապետության ներքո գտնվող տարածքներում ու ադրբեջանը բոլոր հնարավոր մեթոդներով, մտացածին պատրվակներով ձգձգում է նրանց վերադարձը Հայաստան: Իսկ 2020 թվականից ի վեր հայկական կողմը Ադրբեջանին է վերադարձրել առաջին պատերազմի անհետ կորածների 130 մարմիններ և նմուշներ, և ակտիվորեն շարունակում է այդ ուղղությամբ աշխատանքը, որը չափազանց բարդ է որևէ մշակված տեղակատվության բացակայության պատճառով»: 

 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական