Քաղաքական

«Պատիվ ունեմ»-ից ասում են՝ խորհրդարանից չեն էլ հեռացել

«Պատիվ ունեմ»-ից ասում են՝ խորհրդարանից չեն էլ հեռացել

Այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն, անդրադառնալով ԱԺ վերադառնալու հավանականությանը, ասել է, թե վերջնական որոշման մասին խոսք չկա, կան տարբեր քննարկումներ, և եթե լինի որոշում, ընդդիմությունն այդ մասին կհայտնի։

Radar Armenia-ն ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանից փորձեց ճշտել՝ իրենք է՞լ են նման քննարկումներ անցկացնում, և կա՞ խորհրդարան վերադառնալու ցանկություն։

Աբրահամյանն ասաց, որ «Պատիվ ունեմ»-ը խորհրդարանից չի էլ հեռացել, այլ բան է, որ խորհրդարանի գործունեությունից բխող ոչ բոլոր ձևաչափերին է մասնակցում. «Երկիրն ունի իրական օրակարգ, և մեր խմբակցությունն իր գործունեությունը տեղավորում է այդ տրամաբանության մեջ»։

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական