ՀՀ նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի դուստրը՝ Աննա Գասպարյանը և նրա ամուսինը՝ Արթուր Գևորգյանը, հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Այս մասին տեղկանում ենք azdarar.am-ից։
Վովա Գասպարյանի դստեր՝ Աննա Գասպարյանի մասով հայտարարության մեջ նշվում է, որ «ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Արթուր Սամվելի Գևորգյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր, ինչի հիման վրա Ձեր անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա»:
Արթուր Գևորգյանի մասով հայտարարության մեջ նշվում է, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում կազմվել է ամփոփագիր՝ իրեն պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության արդյուքներով։ Կողմերը հրավիրվել են դատախազություն։
Հիշեցնենք, որ Վովա Գասպարյանի փեսան՝ Արթուր Գևորգյանը հանդիսացել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, եղել է Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ։