Քաղաքական

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ կուսակցության վարչության նիստ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ կուսակցության վարչության նիստ

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստը, որը վարում էր Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հայտնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Քննարկվել են  կուսակցության 6-րդ համաժողովում ընդունված կանոնադրությունից բխող հարցեր և կայացվել են մի շարք որոշումներ, որոնք վերաբերում են Վարչության աշխատանքներին, Վարչության նախագահի տեղակալների գործունեության ոլորտներին, կուսակցության աշխատակազմի կառուցվածքին ու հաստիքացուցակին, կուսակցության 2023 թվականի բյուջեի նախագծին: 

Քննարկվել է նաև կուսակցության Քաղաքական ժողովի անհատական կազմը և որոշում է կայացվել մինչև տարեվերջ հրավիրել Քաղաքական ժողովի առաջին նիստը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական