Քաղաքական

Արմեն Գրիգորյանը Լեհաստանի պաշտոնակցի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Արմեն Գրիգորյանը Լեհաստանի պաշտոնակցի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Նոյեմբերի 8-ին Լեհաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լեհաստանի պետքարտուղար, Ազգային Անվտանգության բյուրոյի ղեկավար Յացեկ Շիեվիերայի հետ:

Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգային ներկա իրավիճակը:

Զրուցակիցները ուղենշել են անվտանգային ոլորտում համագործակցության հեռանկարները և պայմանավորվել շարունակել երկկողմ քննարկումները:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական