Քաղաքական

Արդարադատության նախարարությունը ձեռք բերել գերժամանակակից սերվերային համակարգ

Արդարադատության նախարարությունը ձեռք բերել գերժամանակակից սերվերային համակարգ

ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ. ռազմավարության ուղղություն հանդիսացող՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նոր էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման և գործարկման նպատակ հետապնդելով՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը մինչ այս սպասարկող և արդեն հնացած սերվերային համակարգերը փոխարինվել են գերժամանակակից՝ HP սերվերային համակարգով:

Առաջին անգամ պետական մարմինը՝ ի դեմս Արդարադատության նախարարության, պետության կարիքների համար ձեռք է բերել սերվերային համակարգ և անհատույց օգտագործման տրամադրել «ԷԿԵՆԳ» ՓԲ ընկերությանը՝ կենտրոնացված սերվերային կառավարում ունենալու նպատակով:

Արդյունքում՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տրամադրած ծառայություններն այսուհետ կմատուցվեն ավելի բարձր որակով, արագ և արդյունավետ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական