Քաղաքական

Հանուն Հանրապետության կուսակցությունը Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը դիտարկում է որպես գործընկեր կուսակցություն

Հանուն Հանրապետության կուսակցությունը Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը դիտարկում է որպես գործընկեր կուսակցություն

Այսօր հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստանձնել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախագահի պարտականությունները։

 

Շնորհավորում ենք վարչապետին, և այդ առաքելության մեջ մաղթում ենք համազգային իղձերին և Հայաստանի պետականության առջև կանգնած առաջնահերթություններին արձագանքելու աչալուրջ և լայնախոհ հավելյալ կարողություններ։

Հավատում ենք, որ Հայաստանի առջև կանգնած բազմահարթ մարտահրավերներն ու սպառնալիքները առավել հաղթահարելի կդառնան Նիկոլ Փաշինյանի կողմից իշխող կուսակցության անմիջական առաջնորդությամբ։


Հանուն Հանրապետության կուսակցությունը Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը դիտարկում է որպես գործընկեր կուսակցություն, շարունակելու է մնալ ինքնիշխանության և ժողովրդավար Հայաստանի հարատևության ջատագովն ու նվիրյալը։ Այդ նպատակի մեջ մենք տեսնում ենք համատեղ ճանապարհ և հեռանկար։

Արման Բաբաջանյան
Հանուն Հանրապետության կուսակցություն
նախագահ

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական