Քաղաքական

ՀՀ ԱԺ-ն՝ Իրանի խորհրդարանի նախագահի այցի մասին

ՀՀ ԱԺ-ն՝ Իրանի խորհրդարանի նախագահի այցի մասին

Ըստ ադրբեջանական մամուլի՝ Իրանի խորհրդարանի նախագահ Մուհամեդ Բագիր Ղալիբաֆն առաջիկայում ժամանելու է Հայաստան։

Լուրի իսկությունը պարզելու համար Radar Armenia-ն կապ հաստատեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանի հետ, ով ասաց, որ հարցի պատասխանը կարող  են տալ Ազգային ժողովից։

ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանն ասաց, որ Իրան կատարած այցի ընթացքում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր գործընկերոջը հրավիրել է Հայաստան։

Խաչատրյանը այցի ժամկետների և օրակարգի վերաբերյալ մանրամասներ չտրամադրեց։

Ի դեպ, Ադրբեջանում Իրանի դեսպանատունը հայտնում է, որ Իրանի խորհրդարանի նախագահը հետաձգել է Բաքու այցը՝ թողնելով այն «ավելի հարմար ժամանակի»։

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական