Արցախի 2022 թ. պետբյուջեից պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանին և Բակո Սահակյանին վճարվում է հատուկ կենսաթոշակ՝ ԱՀ նախագահի՝ օրենքով սահմանված աշխատավարձի 70% չափով. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ Արցախի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից։
«Արցախի 2022 թվականի պետբյուջեից ԱՀ պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանին և Բակո Սահակյանին, «ԼՂՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության մասին» օրենքի համաձայն, վճարվում է միայն հատուկ կենսաթոշակ՝ ԱՀ նախագահի՝ օրենքով սահմանված աշխատավարձի 70% չափով»,- նշված է նախարարության պատասխանում։
Ինչ վերաբերվում է ԼՂՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախարարությունից տեղեկացանք՝ բյուջեից ֆինանսավորում նա չի ստանում։
Ստացվում է, որ Արցախի պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը ԱՀ պետբյուջեից ամսական 761 600 դրամ հատուկ կենսաթոշակ են ստանում։
Հայկ Մագոյան