Քաղաքական

Սեյրան Օհանյանը՝ իրեն անձեռնմխելիությունից զրկելու մասին

Սեյրան Օհանյանը՝ իրեն անձեռնմխելիությունից զրկելու մասին

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն առաջիկայում կդիմի խորհրդարան՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, նույն խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելու և կալանավորելու միջնորդությամբ:

Radar Armenia-ի հետ զրույցում մեկնաբանելով շրջանառվող տեղեկությունները՝ Սեյրան Օհանյանն ասաց, թե չգիտի՝ այդ հրապարակումներն ինչ նպատակ են հետապնդում. «Պետք է իրենցից հարցնել։ Ճիշտ է՝ ես պատգամավոր եմ, անձեռնմխելի անձ եմ, բայց իմ ողջ կյանքում երբևէ այդ անձեռնմխելիությունից կախված չեմ եղել։ Ես ազատ անձ եմ։ Այնպես որ, չգիտեմ՝ ինչն է պատճառը։ Հավանական է՝ դա կարող է կապված լինել նաև իմ քաղաքական գործունեության հետ»։

Պաշտպանության նախկին նախարարից հետաքրքրվեցինք՝ մեղադրանք առաջադրելու, կալանավորելու, պատգամավորական անձեռմնխելիությունից զրկելու հիմքեր կա՞ն։ Սերյան Օհանյանը պատասխանեց՝ «Չգիտեմ...չկան»։

ՀՀ գլխավոր դատախազությունից էլ Radar Armenia-ին փոխանցեցին, որ գլխավոր դատախազությունում նշված անձանց վերաբերյալ այս պահին որևէ միջնորդություն առկա չէ։

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական