Քաղաքական

Ընդդիմության հանրահավաքին Մայր Աթոռից կմասնակցի Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը

Ընդդիմության հանրահավաքին Մայր Աթոռից կմասնակցի Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը

«Կազմակերպիչների դիմումին ընդառաջ, Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, նոյեմբերի 5-ի հանրահավաքին կմասնակցի Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը». Radar Armenia-ի հետ զրույցում ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը պատասխանելով հարցին՝ Ամենայն հայոց կաթողիկաոսը մասնակցելու՞ է հանրահավաքին, թե ոչ։

«Ինչ վերաբերում է Նորին Սրբության մասնակցության վերաբերյալ շրջանառվող լուրերին, ապա նման նախատեսում չկա»,- ասաց Եսայի քահանա Արթենյանը։

Հիշեցնենք՝ «Դիմադրության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը դիմել էր Հայ առաքելական եկեղեցուն և Վեհափառին` ակնկալելով իր օրհնությունն ու աջակցությունը հանրահավաքին։

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական