ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ ԱԳՆ-ն պատրաստվում է ավելացնել մարդկային ռեսուրսը։ Ըստ Միրզոյանի.«Ռեսուրսի ավելացման հարց կա մոտ ապագայում, և մենք պետք է դրանով լրջորեն զբաղվենք։ Պետք է մեր դիվանագետների թիվն առնվազն ավելացնենք, դա միանշանակ»։
Նախարարը նաև ասել է, որ պլանավորված է դեսպանություն բացել Ուրուգվայում և գլխավոր հյուպատոսություն՝ Իրանի Թավրիզ քաղաքում. «Գիտեք, որ մեր իրանցի գործընկերները Կապանում վերջերս բացեցին գլխավոր հյուպատոսություն: Վաղուց կա ձեռքբերված պայմանավորվածություն, որ մենք էլ Թավրիզում կբացենք»։ Ըստ նրա՝ նախատեսվում է դիվանագիտական գրասենյակներ բացել նաև Կիպրոսում և Սերբիայում: