ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջին հայտարարություններին. «Որևէ լրջություն իր արտահայտությունների մեջ չտեսա, մտավախություն ունեմ, որ արտահայտած մտքերն այնքան էլ իրենը չէին։ Կարծում եմ, որ նա շատ լուրջ ներքին խնդիրներ ունի, և ես ենթադրում եմ, որ Բելառուսի ժողովրդին նույնպես դուր չի եկել այն, ինչ պարոն Լուկաշենկոն ասել է: Ցավում եմ»։
Ալեն Սիմոնյանն այսօր նաև նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Լուկաշենկոյի հայտարարությանը. «Բայց ճիշտ չի լինի, որ դրա տեսագրությունը հանրությանը ներկայացվի։ Ես ակնկալում եմ, որ նոյեմբերի 23-ին Երեւանում անցկացվելիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին Լուկաշենկոն ելույթ կունենա։ Սպասում եմ դրան»։
Հիշեցնենք՝ Լուկաշենոկն արդարացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Ղարաբաղի խնդիրը պատերազմով լուծելու համար, ասելով, թե «Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանին անկյուն էին մղել, ուժային ճանապարհից բացի չթողնելով ուրիշ լուծում»։