Քաղաքական

Սուրեն Պապիկյանն ընդունել է ԵՄ պատվիրակությանը

Սուրեն Պապիկյանն ընդունել է ԵՄ պատվիրակությանը

Նոյեմբերի 2-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԵՄ պատվիրակությանը՝ Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար և Հայաստանում ԵՄ դիտորդական կարողության ղեկավար Մարեկ Շիգելին և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին:

Պաշտպանության նախարարը բարձր գնահատելով դիտորդական առաքելության աշխատանքը, վերահաստատել է առաքելության աշխատանքներին աջակցելու պատրաստակամությունը:

Քննարկվել են դիտորդական առաքելության գործունեությանը և համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական