ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ մանրամասներ է հայտնել Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից։
Փաշինյանը տեղեկացրել է. «Ռուսաստանի մեր գործընկերները հայտարարել են, որ ճիշտ մոտեցումը կլինի ԼՂ կարգավիճակի հարցը հետաձգվի անորոշ ժամանակով: Համաձայնվել ենք ռուս մեր գործընկերների հետ, որովհետև հիմա այդ թեման կբերի անխուսափելի ճգնաժամի»:
Նա անդրադարձել է ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետները երկարաձգելու առաջարկին։ Ըստ Փաշինյանի, այդ առաջարկը չի ընդունվել. «Մենք առաջարկեցինք, որ հենց Սոչիում` տեղում որոշում կայացվի ԼՂ–ում տեղակայված ՌԴ խաղաղապահների մանդատը երկարացնելու վերաբերյալ` անորոշ ժամանակով, 20 տարով, 15 տարով, 5 տարով և այլն։ Մեր առաջարկն այս փուլում չընդունվեց, բայց պետք է արձանագրեմ, որ իմ ընկալմամբ` հարցը դարձավ օրակարգային»։
Ըստ նրա՝ ԼՂ հայության անվտանգության երաշխիքն այսօր խաղաղապահների ներկայությունն է, քանի դեռ չեն ստեղծվել անվտագության ապահովման հուսալի մեխանիզմներ ու երաշխիքներ. «Քանի որ կարող է սխալ տպավորություն ստեղծվել, ես ուզում եմ ասել, որ մեր քաղաքաականությունը Սոչիից առաջ ու Սոչիից հետո ոչ մի, նույնիսկ նվազագույն փոփոխություն չի կրել»։