Ազգային ժողովում 2023 թվականի բյուջեի քննարկմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը համեմատեց 2022թ. և 2018թ. բյուջեի եկամուտները և ընգծեց ուշագրավ տարբերությունը։
«2022թ. արդյունքներով սպասում ենք, որ բյուջեի հարկային եկամուտը 662 միլիարդ դրամով կամ 1,6 մլրդ դոլարով կգերազանցի 2018 թվականի ցուցանիշը։ Սա 52,6 տոկոսով կգերազանցի 2018-ի ցուցանիշը: Այսինքն մենք արդեն 2022-ին 52 տոկոսով բյուջեի եկամուտներն ավելացրել ենք 2018-ի համեմատ: 2023թ. համար հարկային եկամուտները պլանավորված են 2 տրիլիոն 203,7 միլիարդ դրամ, որը 2018 թվականի պետբյուջեի հարկային եկամուտներից ավելի է 946 միլիարդով կամ 75,1 տոկոսով: Այսինքն՝ հեղափոխությունից չորս տարի հետո մենք բյուջեի եկամուտներն ավելացնելու ենք 75 տոկոսով».- ասել է Փաշինյանը։
Վարչապետն ընգծեց, որ ընթացիկ տրվա բյուջեն սպասում են, որ 80 մլրդ դրամի մոտ կգերակատրվի նախապես պլանավորվածից, ինչը նույնպես շատ կարևոր ցուցանիշ է։