Radar Armenia-ն հարցում էր ուղարկել ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն՝ պարզելու համար՝ արդյոք ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է, և եթե այո, ապա ի՞նչ հիմքով։
ԱԱԾ-ից ստացված պատասխանում ասվում է, որ այդ տեղեկությունը վերաբերում է Կոնստանտին Զատուլինի անձնական կյանքին, ուստի հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջը՝ հայցվող տեղեկությունը չի կարող տրամադրել։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 25-ին ԱԺ-ից Radar Armenia-ի հետ զրույցում հաստատել էին, որ ԱԺ արտաքին կապերի վարչությունից նամակ են ուղարկել Կոնստանտին Զատուլինին տեղեկացնելով, որ նրա մուտքը Հայաստան անցանկալի է։
Հայկ Մագոյան