Հայաստանի և Իրանի առաջնորդների՝ Թեհրանում տեղի ունեցած համատեղ ասուլիսում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել նախագահ Ռայիսիի վերաբերմունքը Իրանի հայ համայնքի նկատմամբ։
«Իրանը կարող է լինել տարբեր կրոնների հետևորդների խաղաղ համագործակցության և համակեցության հստակ ու բացահայտ խորհրդանիշ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Գնահատելով Իրանի սկզբունքային տեսակետը կովկասյան տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հարցում՝ Փաշինյանն ասել է. «Ես պարոն Ռայիսիին տեղեկացրել եմ Սոչիում կայացած եռակողմ հանդիպման մասին և համաձայն եմ Իրանի նախագահի տեսակետների հետ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման վերաբերյալ»։
Վարչապետը հայտարարել է, որ Իրանի և Հայաստանի նախարարները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել էլեկտրաէներգիայի և գազի պայմանագրի երկարաձգման վերաբերյալ. «Որոշ քննարկումներ են տեղի ունեցել էներգետիկայի և գյուղատնտեսության, ենթակառուցվածքների, ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում»։
Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահին հրավիրել է Երևան՝ շարունակելու բանակցությունները։