Քաղաքական

Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է, թե ինչպե՞ս են կանխելու խաղաղության պայմանագրի ստորագրումը

Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է, թե ինչպե՞ս են կանխելու խաղաղության պայմանագրի ստորագրումը

«Դիմադրության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է, թե ինչպե՞ս են կանխելու իշխանությունների կողմից հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը։

Նրա խոսքով. «Կանխելու մեկ ճանապարհ կա՝ համաժողովրդական լուրջ, ընդգծված ընդվզման միջոցով։ Նոյեմբերի 5-ին ուզում ենք դա արձանագրենք և դրա հիման վրա շարունակենք մեր պայքարը։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ այս փաստաթուղթը չստորագրվի պարզապես, որովհետև դա խաղաղության փաստաթուղթ չի, դա երկիրը հանձնելու վերաբերյալ փաստաթուղթ է։ 

Դրանից հետո եթե հանկարծ ստորագրվի, կա վավերացման գործընթաց՝ խորհրդարան, ՍԴ։ 

Հստակ ասում եմ՝ Արցախի հարցով որևէ փաստաթուղթ, որ կժխտի կամ կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը, հակասահմանադրական է»։

Սաղաթելյանն անդրադարձել է նաև ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության հետ տարաձայնություններին՝ ընդգծելով. «Որևէ էական ու սկզբունքային հարցում որևէ տարաձայնություն չունենք։ Մենք միասին ճանապարհ ենք անցել»։ Սաղաթելայնը, սակայն, հավելել է, որ այդ խմբակցության հետ իրենք ունեցել են տակտիկական հարցերում դիրքորոշումների տարբերություններ, ինչը բնական է։

Նա ասել է, թե իշխանափոխության գաղափարն իրենց գլխավոր օրակարգերից մեկն է. «Բայց մենք ամսի 5-ի գաղափարին կարևորում ենք միասնության գաղափարը՝ Արցախի ինքնիշխանության, ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանության շուրջ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական