Սոչիում մեկնարկել է եռակողմ հանդիպումը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի միջև։ Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է, որ առաջնորդներից զատ առանձնազրույց են ունենում նաև երեք երկրների ԱԳ նախարարները։