Քաղաքական

ՀՀ-ն շահագրգռված է ԱՄՆ-ի խորքային ներգրավմանը երկրի անվտանգության և տնտեսական զարգացման ապահովման հարցում. ԱԺ նախագահ

ՀՀ-ն շահագրգռված է ԱՄՆ-ի խորքային ներգրավմանը երկրի անվտանգության և տնտեսական զարգացման ապահովման հարցում. ԱԺ նախագահ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին Էլիզաբեթ ՄըՔիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը քննարկվել են խորհրդարան-գործակալություն համագործակցության շարունակականությանն առնչվող հարցեր:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարևորագույն տեղ է զբաղեցնում Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքում` հավելելով, որ Հայաստանը շահագրգռված է ԱՄՆ-ի ավելի խորքային ներգրավմանը մեր երկրի անվտանգության և տնտեսական զարգացման ապահովման հարցում:

Գործընկերները զրուցել են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում հեռանկարային ծրագրերի և նախագծերի շուրջ:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական