Քաղաքական

Ըստ Իշխան Սաղաթելյանի՝ Սոչիում վերջնական փաստաթուղթ չի ստորագրվի

Ըստ Իշխան Սաղաթելյանի՝ Սոչիում վերջնական փաստաթուղթ չի ստորագրվի

«Դիմադրության» շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի կարծիքով Սոչիում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման ժամանակ վերջնական փաստաթուղթ չի ստորագրվի։

«Սոչիում այսօր որևէ վերջնական փաստաթուղթ, բնականաբար, չի ստորագրվելու, մնացած արդյունքներին կծանոթանանք երեկոյան, և վաղն ըստ դրա կարձագանքենք»,- ասել է նա։ Սաղաթելյանն անդրադարձել է խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարին, նշելով, որ իշխանությունների առաջարկածը խաղաղություն չէ. «Խաղաղության հասնելու միակ ճանապարհը լծվել հայրենիքի պաշտպանության գործին»։

Սաղաթելյանը նաև հայտարարել է, որ 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթուղթը դատավճիռ չէ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական