Քաղաքական

Չեմ կարծում, որ հոկտեմբերի 31-ին կստորագրվի խաղաղության պայմանագիրը. Խաչատուր Սուքիասյան

Չեմ  կարծում, որ հոկտեմբերի 31-ին կստորագրվի խաղաղության պայմանագիրը. Խաչատուր Սուքիասյան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փակ համագումար է անցկացնում: Համագումարում կուսակցությունը պետք է ընտրի վարչության նոր կազմը։

Համագումարի սկզբում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը լրագրողների այն հարցին, թե ինքն ինչ տեղեկություններ ունի արևմուտքի դիրքորոշումից՝ Սյունիքի միջանցքի հետ կապված, ասաց. «Ես տեղեկություններ չունեմ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք բանակցություններ են և չեն հրապարակվում մինչև վերջնական փաստաթուղթ չլինի»։

Հարցին՝ Վլադիմիր Պուտինը նշում է, թե հայկական կողմը հակված է «վաշինգտոնյան տարբերակին», Սուքիասյանը պատասխանեց. «Ես այդպիսի բան չեմ լսել, և նաև չեմ լսել, որ Վլադիմիր Պուտինն ասի, թե մեր իշխանությունները հակված են «վաշինգտոնյան տարբերակին», ես ուշադիր լսել եմ իր ելույթը»։

Խաչատուր Սուքիասյանի խոսքով՝ հոկտեմբերի 31-ին Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին-Իլհամ Ալիև հանդիպմանը հնարավոր է որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերվեն, բայց չի կարծում, որ այդ օրը կստորագրվի խաղաղության պայմանագիրը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական