Քաղաքական

Դաշնակցությունը կողմ է ռուսակա՞ն, թե՞ վաշինգտոնյան տարբերակին

Դաշնակցությունը կողմ է ռուսակա՞ն, թե՞ վաշինգտոնյան տարբերակին

«Դաշնակցության համար ընդունելի է այն տարբերակը, որտեղ Արցախի ինքնորոշման իրավունքը չի փակվի, և արցախահայության իրավունքները կմնան քննարկման մեջ». այսօր Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ հրաժարվելով հստակ պատասխանել՝ իրենք ռուսակա՞ն, թե՞ վաշինգտոնյան առաջարկներին են կողմ։ 

Մանուկյանից հետաքրքրվեցինք՝ ադրբեջանական կողմը համաձա՞յն է ռուսական առաջարկներին։ Պատգամավորի խոսքով՝ Փաշինյանն ինքն է հայտարարել, որ սեպտեմբերին Հայաստանը համաձայնություն է տվել ռուսական տարբերակին. «Սակայն վտանգավոր արտահայտություն էր արել, որ այս հարցում հույս ունի, որ Ռուսաստանը կպնդի իր առաջարկները՝ չմանրամասնելով Սոչիում կայանալիք հանդիպմանը ինքը և՞ս պնդելու է այդ առաջարկը, թե՞ ողջ ծանրության բեռը թողնելու է Ռուսաստանի վրա և արդյունքում տապալելու է ռուսական այդ նախաձեռնությունը, որտեղ Արցախի կարգավիճակի հարցը բաց է մնում»:

Գեղամ Մանուկյանի խոսքով՝ բանակցություններում համաձայնվել- չհամաձայնվելը կախված է դիմացինի դիրքորոշումից. «Եթե Հայաստանը շատ ամուր կարողանա իր դիրքորոշումը արտահայտել, և ռուսական դիրքորոշումը համընկնի հայկականի հետ, մեծ հնարավորություն կա, որ հնարավոր կլինի հաջողության հասնել, և Արցախի կարգավիճակի հարցը կշարունակվի քննարկման նյութ մնալ»։

Հիշեցնենք՝ ԱԺ հայտարարությունների ժամին ամբիոնից ելույթ ունենալիս Մանուկյանը պատռեց խաղաղության պայմանագրի, այսպես կոչված, արևմտյան տարբերակը։

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական