ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, թե ընդդիմությունը քայլերի կդիմի Արցախում կայանալիք հանրահավաքից հետո։
Նրա խոսքով. «Մեր պայքարը կանգ չի առել, Արցախում կայանալիք հանրահավաքից անմիջապես հետո մենք կարձագանքենք և կներկայացնենք պայքարի այն ձևերն ու մեթոդները, որոնք պատկերացնում ենք առաջիկայում: Այս պահին վստահեցնում եմ, որ ամեն ինչ անելու ենք»:
Նա անդրադարձել է նաև «Վալդայ» ակումբում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթին։ «Պուտինի տեքստը շատ հստակ ու պարզ էր, մենք այդ մասին ևս այս ընթացքում խոսել ենք, նաև ԱԺ-ում հայտարարությունների ժամին մեր մասնակցելու նպատակը նաև դա էր, որ հստակ արձանագրվի, որ ցանկացած փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը, մեր կողմից պատռվելու է, անընդունելի է և ամեն կերպ դրա դեմ պայքարելու ենք»,- ասել է Սաղաթելյանը: