Քաղաքական

Մեր գործիքակազմի մեջ կա և' հանրահավաք, և' բողոքի այլ գործողություններ. Գեղամ Մանուկյան

Մեր գործիքակազմի մեջ կա և' հանրահավաք, և' բողոքի այլ գործողություններ. Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր անդրադարձել է հայաստանյան ներքաղաքական կյանքին։

Լրագրողի՝ ընդդիմության ակտիվ գործողությունների վերաբերյալ հարցին ի պատասխան Մանուկյանը նշել է, որ ակտիվության տարբեր ցուցիչներ կան. «Ակտիվությունը միայն հանրահավաքը չէ, ակտիվությունը խորհրդարանական, օրենսդրական գործունեությունն է, պատգամավորական հարցապնդումներն են, մարզային այցերն են, ժողովրդի հետ հանդիպումն է, հանրությանը տարբեր ձևաչափերով այս կամ այն խնդրի, հատկապես, հիմա Հայաստանի շուրջ ծառացած հիմնախնդիրների շուրջ ահազանգումն է»:

Մանուկյանն այս կապակցությամբ նաև հավելել է. «Մեր գործիքակազմի մեջ կան և հանրահավաք, և բողոքի այլ գործողություններ, որոնք հարկ եղած դեպքում գործի են դրվելու»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական