ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն անդրադարձել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին ու դրա վերաբերյալ ՀԱՊԿ-ից արձագանքների բացակայությանը։
«Եթե իրենք ուշքի չգան, մտածելու տեղիք կտա՝ ՀԱՊԿ-ի մեջ մնա՞նք, թե՞ չէ։ ՀԱՊԿ-ը մեզ հետ կապված ոչինչ չարեց։ Հայաստանի սահմանների նկատմամբ ոտնձգություն է եղել՝ ո՛չ նորմալ արձագանքել են, ո՛չ էլ։ Եթե այսօր համապատասխան տեխնիկա ունենանք, մեր օդը փակվի, չկասկածեք, մենք առաջ կգնանք։ Ես գերադասում եմ՝ մենք ազատագրենք մեր տարածքները, քան իրենք հետ քաշվեն։ Ինձ թվում է՝ իրենք հեշտ հետ չեն քաշվի, դրա համար մենք մեր հույսը պետք է դնենք մեզ վրա», - ասել է Սասուն Միքայելյանը։