Քաղաքական

Ադրբեջանի գլխավոր նպատակը զուտ բնակավայրերը չեն. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանի գլխավոր նպատակը զուտ բնակավայրերը չեն. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին։

Նրա խոսքով, Ադրբեջանը փորձում է լուծել շատ ավելի մեծ խնդիր, քան կարելի է պատկերացնել: Գլխավոր նպատակը զուտ բնակավայրերը չեն, Ադրբեջանի նպատակն է այնպիսի վերահսկողություն հաստատել Հայաստանի կարևոր օբյեկտների, կոմունիկացիաների նկատմամբ, որը պարզապես Հայաստանին զրկելու է իր կենսունակությունից։

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի վերաբերյալ քննարկումներին` պատգամավորը կարծիք է հայտնել, թե Ադրբեջանն արդեն իսկ իր համար դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը, ըստ էության, ամբողջությամբ ավարտել է, և նա այլևս դելիմիտացիայի և դեմարկացիայի գնալու նպատակ չունի: Ըստ Տիգրան Աբրահամյանի` Ադրբեջանը բռնազավթել և տեղակայվել է Հայաստանի այնպիսի հատվածներում և դիրքերում, որի պայմաններում իր հիմնական խնդիրը մի քանի տասնամյակների կտրվածքով լուծել է:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական