Քաղաքական

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Իրանի Շիրազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Իրանի Շիրազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ

Հայաստանի արտգործնախարարությունը ցավակցություն է հայտնել Իրանի Շիրազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:

«Մեր անկեղծ ցավակցությունն ու կարեկցանքն ենք հայտնում Իրանի ժողովրդին և կառավարությանը Շիրազ քաղաքի Շահ Չերաղ մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել են անմեղ մարդիկ:

Տուժածներին շուտափույթ ապաքինում ենք մաղթում»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

Հիշեցնենք, որ երեկ Իրանի Շիրազ քաղաքի Շահ Չերագ սրբավայրում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել. կրակ է բացվել Շահ Չերագի սրբավայրում ուխտավորների վրա:

Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ հարձակման հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, ևս 40-ը՝ վիրավորվել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական