Քաղաքական

Նույնիսկ այս պահին՝ կա հնարավորություն հոկտեմբերի 27-ի ամբողջական բացահայտման համար. Անդրանիկ Քոչարյան

Նույնիսկ այս պահին՝ կա հնարավորություն հոկտեմբերի 27-ի ամբողջական բացահայտման համար. Անդրանիկ Քոչարյան

«Նույնիսկ այս պահին կա հնարավորություն հոկտեմբերի 27-ի ամբողջական բացահայտման համար». այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ՀՀ գլխավոր դատախազին խնդրելով, որ նա հետևողական լինի 27-ի բացահայտման խնդիրներին։

«Խնդրում եմ, որ այդ խնդրի հետ կապված մեր բոլոր ջանքերն այնուամենայնիվ դարձնենք իրականանալի։ Նաև բացահայտվի այն իրողությունը, որը այսքան տարներ, բնականաբար, եթե որևէ առաջընթաց չենք ունեցել՝ նշանակում է խանգարող հանգամանքներ են եղել»,- ասաց Քոչարյանը շեշտելով, որ այդ խանգարող հանգամանքները նույնպես պետք է բացահայտվեն։

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ «ուչաստկովի» այդ տեսակետը 23 տարի մեր կողքն է եղել և դրանից պետք է արագ հրաժարվել և ընդգծեց՝ խանգարող հանգամանքները թաքնված են այդ տեսանկյունի մեջ։

Ըստ նրա՝ հոկտեմբերի 27-ի բացահայտված չլինելը մեզ հնարավորություն չի տալիս կառուցել ներքին համերաշխություն մեր երկրում և կասկածամտությունը հանել մեր երկրի ներքին կյանքից

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական