Քաղաքական

Հայաստանն ընդունում է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նախագահությունը

Հայաստանն ընդունում է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նախագահությունը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 27-ին մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին: Ներկաները շնորհավորել են նիստը նախագահող Վալենտինա Մատվիենկոյին ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Նիստին արձանագրվել է, որ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը կարևոր ջանքեր է գործադրում երկրների միջև խորհրդարանական հարաբերությունների խորացման ուղղությամբ:

Մտքեր են փոխանակվել ԱՊՀ խորհրդարանականների փոխգործակցության գլխավոր հարթակն ակտիվացնելու հավանական ուղիների շուրջ: Այս համատեքստում ընդգծվել է, որ Հայաստանն ընդունում է ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նախագահությունը:

Վեհաժողովի աշխատանքները կշարունակվեն վաղը՝ հոկտեմբերի 28-ին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական