Քաղաքական

Ադրբեջանի զորքերի դուրս բերումը Հայաստանի օրակարգն է ցանկացած հարթակում

Ադրբեջանի զորքերի դուրս բերումը Հայաստանի օրակարգն է ցանկացած հարթակում

Ադրբեջանական զորքերի դուրս բերումը Հայաստանից մեր օրակարգն է ցանկացած հարթակում և դա մեզ համար կարմիր գիծ է։ Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ օրակարգով է հայկական կողմը ներկայանալու Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպմանը։

Պատգամավորն ասաց, որ ժամացույցի սլաքներն ուղղելու ժամանակն է և Հայաստանն ակնկալում է հստակեցնել նախորդ եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները։

Անդրանիկ Քոչարյանն էլ ասաց, որ զորքերի դուրս բերումը ոչ թե պահանջ է այլ անհրաժեշտություն. «Անկախ նրանից՝ բանակցություններն ինչ ընթացք կստանան, ինչ պատկանում է ՀՀ-ին՝ քննարկման նյութ չէ։ Մեր ինքնիշխան տարածքում որևէ օտար զինվորի ներկայությունը երբևիցէ չի հանդուրժվելու»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական