Հոկտեմբերի 25-ին դեսպան Ա.Շաքարյանն իր հավատարմագրերն է հանձնել Կոստա Ռիկայի նախագահ Ռոդրիգո Չավեսին։ Պաշտոնական արարողությանը հաջորդող առաձնազրույցի ընթացքում դեսպանը նախագահ Չավեսին հայտնել է Հայաստանի պատրաստակամությունը խորացնելու Կոստա Ռիկայի հետ հարաբերությունները՝ երկկողմ հետաքրրքություն ներկայացնող բնագավառներում։
Դեսպանը նույնպես ներկայացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակը՝ ընդգծելով միջազգային հանրության կարևոր դերը խաղաղություն հաստատելու գործում։