Քաղաքական

Ինչո՞ւ էր ՊՈՒ-ն այսօր մասնակցում ԱԺ նիստին

Ինչո՞ւ էր ՊՈՒ-ն այսօր մասնակցում ԱԺ նիստին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացացուցիչները, թեև հայտարարել էին ԱԺ նիստերը բոյկոտելու մասին, այսօր մասնակցում էին խորհրդարանի աշխատանքներին ու դեմ քվեարկում բոլոր նախագծերին։

Radar Armenia-ի հետ զրույցում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը մեկնաբանելով օրինագծերի քվերակությանը իրենց մասնակցելը, ասաց. «Խորհրդարանական աշխատանքներին որևէ ձևով մասնակցելու հարցը՝ միջազգային կառույցների հետ համագործակցություն, առանձին դեպքերում հայտարարություն կամ մեկ այլ ձևով, կախված է կոնկրետ իրավիճակից։

Համենայդեպս լիագումար նիստերին քննարկումների, հանձնաժողովներում աշխատանքների մասնակցելու որոշում չունենք»:

Իսկ թե ի՞նչ իրավիճակ է այսօր, որ նրանք մասնակցեցին քվեարկությանը, Աբրահամյանը չմանրամասնեց՝ նշելով, որ մեր հարցին արդեն պատասխանել է։

Աբրահամյանից նաև տեղեկացանք, որ այսօր Կառավարության հետ հարցուպատասխանին իրենք չեն մասնակցի։ 

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական