ԱԺ-ն ավարտեց հերթական նստաշրջանի աշխատանքները. պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին երեկ քննարկված բոլոր նախագծերը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը, «Աշխարհագրական նշումների մասին» օրինագիծը, «Պետական տուրքի մասին», «Ստանդարտացման մասին» օրենքներում փոփոխությունների նախագիծը և այլն։
Այսօր ավելի ուշ՝ 16.30-ին սպասվում է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը։