Առաջիկայում նախատեսում ենք ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստ՝ քննարկելու ՀԱՊԿ դիտորդական առաքելության խմբի զեկույցը. տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, թե ի՞նչ ակնկալիքներ ունի այդ նիստից. «Ակնկալում եմ, որ ՀԱՊԿ-ը հստակ քաղաքական գնահատական կտա տեղի ունեցածին և կընդունի ճանապարհային քարտեզ՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար»։
Ըստ նրա, սրանք ոչ միայն ՀՀ կառավարության, այլ նաև հայ ժողովրդի ակնկալիքներն են. «Կարծում եմ՝ այս որոշումների կայացմամբ բազմաթիվ հարցեր, որ այս ընթացքում բարձրացվել են հանրության շրջանում, հանրության կողմից, կառավարության կողմից, կստանան պատասխաններ»։